«Սեպտեմբերի սկզբից ադրբեջանական զինուժը գնդակոծում է ոչ միայն Բաղանիս գյուղը, այլև միջպետական ճանապարհի այդտեղով անցնող հատվածը. գնդակոծում են նաև այլ գյուղեր՝ Չինարին, Վազաշենը, Կոթին, որտեղ վիրավոր ունեցանք, այսինքն` այս պահին բավականին սրված է», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Առկա վիճակը, ըստ Վրթանեսյանի, կարող է պայմանավորված լինել օրինակ նրանով, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի նոր իշխանությունների ռեակցիան:
«Բացի դրանից՝ պետք է գիտակցենք, որ ցանկացած պահի, երբ Ադրբեջանում զգան, որ Հայաստանը մի քիչ թուլացել է, կամ վատացել են ՀՀ-ՌԴ հարաբերությունները, Բաքուն փորձելու է ինչ-որ արկածախնդրության գնալ»:
Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ հիմա մենք գործ ունենք հենց նման իրավիճակի հետ: