Հայերը միշտ հավատարիմ են եղել Քրիստոսին. Հռոմի պապը շնորհավորել է մխիթարյանականներին

Հայ կաթոլիկ քահանաներին մշտապես մերձեցրել են մի կրոնի` քրիստոնեության տարբեր ճյուղերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Մխիթարյան միաբանության քահանաներն առատաձեռնորեն բարություն, լույս, գիտելիքներ և գթասրտություն են շնորհել հավատացյալներին։ Այս մասին նշված է Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի` Մխիթարյանների միաբանության 300-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում։ Այդ միաբանությունը հիմնել է Մխիթար Սեբաստացին 1718թ-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

Մխիթարյանականները մեկնում են Լիոն, կամ եվրոպացիները հանում են գլխարկը հայերի առաջ

Սեբաստացին պատմության մեջ մնացել է որպես իր ժողովրդի լույսի և բարության կրող։ Նա հարուստ ժառանգություն է թողել աստվածաբանության, փիլիսոփայության, պատմության և բանասիրության վերաբերյալ։ Այդ աշխատությունները յուրահատուկ կամուրջ են արևելյան և արևմտյան քրիստոնյաների միջև։ Մխիթարյանականները էկումենիզմի, քրիստոնեության բոլոր ճյուղերի մերձեցման ներկայացուցիչներ են։ Այդ ճանապարհին պատահել են թյուրըմբռնումներ, բարդություններ, բայց այդ ամենը հաղթահարվել է, հավելել է Հռոմի պապը։

«Հուսով եմ, որ հավատի ջահը կլուսավորի հայ ժողովրդի մացառոտ, բայց ծաղկուն ուղին, որը հավատարիմ է մնում Քրիստոսին, ուսումնասիրում և տարածում է Աստծո խոսքը», — ասվում է Ֆրանցիսկոս I-ի ուղերձում, հաղորդում է «Վատիկանի նորությունները»։

«Քրիստոսը երբեք չի լքում փոթորիկների և սպառնալիքների ժամանակ։ Նա միշտ մեզ հետ է։ Միայն համերաշխության և ներդաշնակության մեջ է հնարավոր հաղթահարել անտարբերությունը», — ասվում է կարդինալ Լեոնարդ Սանդրիի ուղերձում։

Մխիթարյանների միության Մայր աթոռի պատվիրակ Պողոս-Լևոն Զեքիյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին։