ԵՐԵՎԱՆ, 18 Սեպտեմբեր — Sputnik. Անհայտ հաքերներին հաջողվել է գտնել ԱՄՆ պետդեպարտամենտի մի շարք աշխատակիցների էլեկտրոնային փոստի թույլ կողմերը: Այս մասին տեղեկացնում է Politico-ն հղում անելով կառույցի աշխատակիցներին ուղարկված ներքին շրջաբերականի վրա:
Սեպտեմբերի 7-ին աշխատակիցներին ուղարկված նամակում տեղեկացվում է, որ չարագործներին հաջողվել է կոտրել համակարգից օգտվողների միայն 1 %-ի էլեկտրոնային փոստը:
Ավելի վաղ վերահսկող կառույցները մի քանի անգամ քննադատության էին ենթարկել Պետդեպարտամենտին տվյալների անբավարար պաշտպանվածության համար:
Սա առաջին դեպքը չէ, երբ հաքերներին հաջողվում է մուտք գործել ԱՄՆ արտաքին գերատեսչության համակարգչային ցանց և աշխատակիցների ինֆորմացիային հասանելիություն ստանալ: Դրանցից ամենախոշորը 2014 թվականին եղավ, երբ Պետդեպարտամենտին օգնության հասավ Ազգային անվտանգության գործակալությունը: