Ինչպես են լողում գոճիները. շատ զվարճալի տեսանյութ

Չինաստանի օլիմպիական խաղերից առաջ սպորտով զբաղվում են նույնիսկ խոզերը։ Տեսանյութում դիտեք գոճիների տրիաթլոնը, որը հորինել է գյուղացի Յույ Սյաոբոն։
Sputnik

Խոզուկների «օլիմպիադայի» կազմակերպիչը չինացի ֆերմեր Յույ Սյաոբոն է։

Նա գոճիներին սովորեցրել է ցատկել, լողալ և հաղթահարել արգելքները։

Մրցումներին մասնակցում են երկու ամսական խոզուկները։

Յույը կազմակերպել է այդ շոուն, որպեսզի ուշադրություն գրավի Չժանցզակուի նկատմամբ, որտեղ կանցկացվեն 2022թ-ի օլիմպիական խաղերի մի մասը։