ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, իր բաժանորդներին ցույց է տվել հայ դիզայների զգեստը, որը գնել է Հայաստանում։ Նա լուսանկարը հրապարակել է Instagram-ում։
«Գարիկը միշտ լավ կոնյակ է բերում Հայաստանից և հյուրասիրում ընկերներին։ Ես միշտ զգեստներ եմ բերում Հայաստանից և պարծենում ընկերուհիներիս մոտ։ Գարիկի ընկերները շատ են սիրում, իսկ իմ ընկերուհիները` ոչ այդքան։ Միգուցե ես պետք է ընկերուհիներիս կոնյակ հյուրասիրե՞մ և արդեն հետո գլուխ գովե՞մ», — կատակել է Ժաննան։
Երկրպագուները շտապել են ուրախացնել Լևինային` լուսանկարի տակ ոչ պակաս սրամիտ մեկնաբանություններ գրելով։
«Անկասկած, սկզբում` մի հինգ բաժակ կոնյակ, իսկ հետո` զգեստներ։ Թեև եթե հարբեն, կարող են նախանձից սպանել ձեզ։ Դուք գեղեցիկ եք», — գրել է nicotine_zero-ն։
«Այդ զգեստը ստեղծել են էլֆերը», — գրել է anastasiyamulenko-ն։
«Մի քանի զգեստ տուր Փաշինյանի կնոջը, նա հարուստներից է հավաքում հիմնադրամների համար, կամ փողը տուր», — կեսլուրջ-կեսկատակ խորհուրդ է տվել 777.5589 անունով օգտատերը։
Ժաննան և Գարիկը Հայաստան էին եկել Comedy Club փառատոնի շրջանակում։ Շոումենի կինը կարմիր գորգով անցել էր շքեղ սև զգեստով և հետաքրքիր գլխանոցով։ Նա պատմել էր, որ Գարիկ Մարտիրոսյանը մի քանի ամիս չի կերել և չի քնել, որպեսզի ըստ արժանվույն ելույթ ունենա հայ հանդիսատեսի առաջ։