Սաթիկ Սեյրանյան
© Sputnik
Խոսելով Yerevan today կայքի խմբագրությունում երեկ կատարված խուզարկության մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
«Հիմնականում նման գործողություններ ծավալվել էին 1994թ.–ին Դաշնակցության կասեցման ժամանակ, երբ որոշ լրատվամիջոցներ փակվեցին և խուզարկություններ կատարվեցին։ Այլ բան է, որ նման բան եղել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակի» հետ, կարծեմ հարկային պարտավորությունների մասով, բայց էսպես քաղաքական կոնկրետ ենթատեքստով խուզարկություն` կոնկրետ ուղղվածությամբ ու պոռթկմամբ, մենք 94–ից այս կողմ չեք հիշում»,–ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Նրա խոսքով` այս ամենը սպասելի էր, քանի որ որոշ լրատվամիջոցների հանդեպ հիմա կա ուղղորդված, պարտադրված վերաբերմունք։