ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն ցանկանում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ։ Այս մասին հայտնում է RT-ն` հում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Դեպարդիեն այս մասին ասել է Փհենյանում։ Նա հայտնել է, որ հոկտեմբերին մեկնելու է Թուրքիա և հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Դերասանը նշել է, թե ցանկանում է Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերել՝ հիշեցնելով, որ արդեն ունի Ռուսաստանի եւ Թունիսի քաղաքացիություն։
Նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2013 թվականին։