Գարիկը ո՛չ ուտում էր, ո՛չ քնում. Մարտիրոսյանի կնոջ «սարսափելի» խոստովանությունը

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, կրկին փայլել է իր ինքնատիպ հումորով, այս անգամ` Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Գարիկ Մարտիրոսյանը մի քանի ամիս շարունակ ո՛չ ուտում էր, ո՛չ քնում, որովհետև պատրաստվում էր երևանյան ելույթին։ Երևանում Comedy Club-ի նկարահանումներից առաջ այս մասին ասաց նրա կինը` Ժաննա Լևինան։

Իվետա Մուկուչյանից մինչև Արթուր Ջանիբեկյան. Comedy club–ի երկրորդ խենթ օրը. լուսանկարներ

Կնոջ խոսքով` ամուսինն ուզում էր առավելագույնս լավ ելույթ ունենալ հայ հանդիսատեսի առջև և դրա համար ջանք չի խնայել։

Լրագրողները կատակասեր Ժաննային հարցրին` իսկ ամուսնուն իր մրցակիցը չի համարո՞ւմ։ Մարտիրոսյանի կինն առանց վարանելու պատասխանեց` ոչ։

«Գարիկը բոլորից լավն է»,- ասաց նա։

«Դժվա՞ր է արտիստի կին լինել» հարցին ի պատասխան էլ Ժաննան վստահեցրեց` ավելի լավ է, քան դեկաբրիստի կին լինելը։

Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 1997 թվականին Սոչիում ՈՒՀԱ-ի փառատոնի ժամանակ: Նրանք սկսել են հանդիպել 1998 թվականին: Զույգը երկու երեխա ունի` դուստր և որդի:

Երեկ Հայաստանում ավարտվել է Comedy Club փառատոնը, որին մասնակցելու համար Երևան են եկել Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։ Փառատոնին մասնակցել է նաև լեգենդար դերասան Ժան-Կլոդ Վան Դամը: