«Ձայնը» շոուի նախկին մասնակիցը շքեղ հարսանիք է արել Նիցցայում

Սքանչելի հին առանձնատան շնորհիվ երիտասարդների երեկոն իսկապես անմոռանալի դարձավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. «Մեգաֆոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Եվգենի Բիստիխի ու «Ձայնը» երկրորդ սեզոնի մասնակից Ելենա Մաքսիմովայի շքեղ հարսանեկան արարողությունը կայացել է Ֆրանսիայի Լազուր ափի ամենագեղեցիկ վիլլաներից մեկում։

 

Ռուսների հարսանիքը տեղի է ունեցել Էֆրուսի ընտանիքի վիլլայում, որը կառուցել է բարոնուհի Բեատրիս Ռոտշիլդը։ Հարսանյաց սրահից բացի այդ պատմական շենքը նաև որպես թանգարան է ծառայում։

 

Հարսնացուն` «Ձայնը» շոուի մասնակից, 38–ամյա Ելենա Մաքսիմովան, փայլում էր շքեղ զգեստով։ Ընդհանուր առմամբ, հարսանիքին մոտ հարյուր հյուր կար, բոլորը գոհ են մնացել, ինչի մասին գրել են սոցցանցերում։