ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Հայաստանի անորոշ վիճակը Բաքվին դիրքային առավելության հասնելու հույս է տվել»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի հրահրած լարվածության աճը:
Sputnik
Երվանդ Բոզոյան

Ադրբեջանում ինտուիտիվ հասկացել են, որ Հայաստանում մի տեսակ անորոշ քաղաքական իրավիճակ է, և դա նրանց մոտ հույս է առաջացրել, որ կարող են որոշակի դիրքային առավելություններ ստանան. Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով վերջին օրերին Տավուշի սահմանագոտում լարվածության աճի մասին, այսպես մեկնաբանեց ադրբեջանական կողմի գործողությունները քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Նրանք փորձում են խաղի նոր կանոններ մտցնել՝ անընդհատ կրակի տակ պահելով հայկական գյուղերը և նույնիսկ միջպետական ճանապարհը»,-հավելեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ սա պետք է սթափեցնի Հայաստանում բոլոր կողմերին, որոնք պետք է հասկանան՝ այս ճանապարհով շարունակելու պարագայում կարող են լրջագույն վտանգի տակ դնել Հայաստանը և Արցախը: