Երևանի քաղաքապետի թեկնածուն դիմել է ոստիկաններին. ինչպե՞ս է զարգացել պատմությունը

ՀԱՊԿ ակադեմիայի տնօրեն, Երևանի քաղաքապետի թեկնածուն դիմել է ոստիկանություն, բայց պարզվել է, որ ճիշտ կլիներ` դիմեր պահակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիայի տնօրեն, Երևանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 20։00-ի սահմանում ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք գողացել են ՀԱՊԿ ակադեմիային պատկանող Range Rover մակնիշի 52 T 002 AM համարանիշի ավտոմեքենայի առջևի և հետևի համարանիշները։

Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ամենահարուստ ու ամենաաղքատ թեկնածուները

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավտոմեքենան կայանված է եղել Հերացու փողոցի թիվ 2 հասցեում։

Մինչ Range-ի սեփականատեր Շահգելդյանը ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներին կատարվածի մասին տեղեկություններ է հաղորդել, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները պարզել են, որ նշված ավտոմեքենայի համարանիշները ոչ թե գողացել են, այլ ՀԱՊԿ ակադեմիայի պահակը՝ ՌԴ քաղաքացի Իգոր Լոբոդիչը, անվտանգությունից ելնելով՝ ավտոմեքենայի վրայից հանել է համարանիշները։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։