ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հյուսիսային շրջաններում սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-21-ն առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը` առանց տեղումների եղանակ:
Այսօր` սեպտեմբերի 17-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 30-32, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։