ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Նոր իշխանությունն ազգը բաժանում է նիկոլականների ու հականիկոլականների»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հայտարարությունների մասին և նշում, որ դրան զուգահեռ Հայաստանի նոր իշխանությունը ազգը բաժանում է սևերի ու սպիտակների։
Sputnik
Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մտահոգում են Թուրքիայի ու Ադրբեջանի պանթուրքիստական հայտարարությունները և դրա ֆոնին Հայաստանում տեղի ունեցող սև-սպիտակ հակամարտությունը։

«Մինչ Բաքուն և Անկարան հերթական անգամ հայտարարում են իրենց միասնականության ու պանթուրքիզմի մասին, Հայաստանի նոր իշխանությունները միասնություն ու համերաշխություն քարոզելու փոխարեն ազգը բաժանում են սևերի և սպիտակների, նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների և հակահանրապետականների, հեղափոխականների ու հակահեղափոխականների»,- ասում է նա։

Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 15-ին Բաքվի ազատագրման 100-ամյակին նվիրված շքերթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել «գրավյալ» տարածքներից:

Շարմազանովի խոսքով` նույն միջոցառման ժամանակ թուրքական երկու պետությունների ղեկավարներն իրենց ելույթներում հաստատեցին պանթուրքիզմի գաղափարը։