Արտաշատի խճուղում 28–ամյա երիտասարդին ծառից կախված են գտել. նա նաև նամակ է թողել

Карета скорой помощи
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Արտաշատի խճուղում կախված են գտել 28–ամյա երիտասարդի։

Совместные учения Национальной Гвардии США и МЧС Кыргызстана
Պայթյուն Հրազդանում. բնակելի շենքի տակ հեռակառավարվող պայթուցիկ է տեղադրված եղել

Ինչպես տեղեկացնում է Shashyan.com–ը, ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ «Վոլվո» ավտոպահեստամասերի սերվիսի հարևանությամբ գտնվող դաշտում, ծառից կախված տղամարդու դի կա։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ծառից կախված տղամարդը Երևանի բնակիչ՝ 28-ամյա Արման Թ.-ն։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև նամակ, որում, մասնավորապես, գրված է. «Իմ մահվան մեջ, խնդրում եմ, ոչ մեկին չմեղադրել»։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։