Ողբերգական ավտովթար Ապարան-Երևան ճանապարհին. 31-ամյա վարորդը տեղում մահացել է

Վնասվածքներ ստացած 27-ամյա ուղևորին տեղեփոխել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Ապարան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 16-ին, ժամը 20:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան — Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ջ. Մ., 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները ուղևոր Գ. Ղ.-ին (1991 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: