Հայաստանի և Արցախի արտգործնախարարները խոսել են Ղարաբաղյան հակամարտության լուծման մասին

Զոհրաբ Մնացականյանը պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարների հանդիպումը մեկնարկել է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցով։

Ի՞նչ իրավիճակ է եղել Արցախի սահմանին անցնող շաբաթվա ընթացքում

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանի հանդիպումը շարունակել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հանդիպումների հաճախակի և առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։

Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով: