Պետրովն ու Բոշիրովը կապ չունեն Պուտինի կամ Կրեմլի հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Պուտինի ելույթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Արևելյան տնտեսական համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը` Պետրովի ու Բոշիրովի մասին, նախապես պատրաստված չի եղել։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այն, ինչ նախագահն ասաց, իր որոշումն է եղել, մեզ համար անսպասելի էր, մենք դրա մասին չգիտեինք»,- ասել է նա։

Նրա խոսքով` Մեծ Բրիտանիայի կողմից «Սկրիպալների գործով» կասկածվող Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը ոչ մի կապ չունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կամ Կրեմլի հետ։

Արևելյան տնտեսական համաժողովում նիստի համակարգող Սերգեյ Բրիլյովը հարցրել է այդ քաղաքացիների մասին, Պուտինն էլ ասել է, որ ռուսաստանցիներ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը սովորական քաղաքացիներ են։