Համով Հայաստան. Երևանում բոլորը պետք է համտեսեն կծու շոկոլադով հիանալի գլյասեն

Երևանի սրճարաններից մեկի անուշաբույր կոլումբիական սուրճ են եփում և դրա հիման վրա շատ համեղ գլյասե են պատրաստում: Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» խոհարարական նախագծի շրջանակում պատմում են, թե ինչպես պետք է «Չոկո գլյասե» պատրաստել։ Իսկ ի՞նչ է պետք դրա համար` շատ քիչ ժամանակ, «Չոկո» սուրճ, սառույց, պաղպաղակ և «Էսկոբար» կծու շոկոլադ:
Sputnik

«Չոկոն» կոլումբիական սուրճ է, աճում է Վիոլո շրջանում, որտեղ խոնավությունը բարձր է, ուստի մեղուները չեն կարող փոշոտել սուրճի թփերը: Հալդիկոյի մասնագետները բուծում են հատուկ մեղուներ, որոնք, սնվելով «Բուրբոն» տեսակի արաբիկայի ծաղիկներից, փոշոտում են այդ սուրճը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Աննա Ավետիսյանը:

Ըմպելիքին հետաքրքիր համ է հաղորդում «Էսկոբար» կոլումբիական կծու շոկոլադը, որի մեջ չիլի կա: Գլյասեի այդ տեսակը շատ տարածված է հայերի շրջանում: Մանրամասները դիտեք տեսանյութում: