Փաշինյանը հերքեց Թուրքիայի նախագահի հետ «թաքուն» զրուցելու լուրերը

Премьер-министр Армении Никол Пашинян посетил церемонию выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում որևէ մեկը չի պատրաստվում թաքուն խոսակցություն ունենալ Թուրքիայի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Որևէ երկրի նախագահի, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Այս մասին այսօր Արմավիրում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հրապարակումներ են եղել, որ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Նման բան չի եղել։ Միակ կապը, որի մասին պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցում էր, հետո հետ եկավ, բարևեց ու գնաց»,- ասաց նա:

Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել է ազատ արձակել հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին, որը Թուրքիայի քաղաքացի է։

ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ հերքել էր այս լուրը` նշելով, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց չի եղել:

Նիկոլ Փաշինյանի և թուրք նախարարի «սրընթաց» շփումը. վարչապետը մանրամասներ է ներկայացրել