Աշունը դերի մեջ է մտնում, անձրևներն ու ամպրոպները մոտենում են. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 Սեպտեմբեր — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-17-ը հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ:

Երևան քաղաքում սեպտեմբերի 16-17-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-ին` առանց տեղումների եղանակ: