ՌԱԴԻՈ

Անանյան. «Եթե իրենց թվում է, որ մենք պետք է ընկնենք իրենց հետևից, այդպես չէ»

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ կարգով պետք է հարկվեն երգիչ–երգչուհիները։
Sputnik
Դավիթ Անանյան

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է երգիչ–երգչուհիներին հարկային դաշտ բերելու խնդրին։

ՊԵԿ նախագահի խոսքով` յուրաքանչյուր հարկային տարվա ավարտին նրանք պետք է ներկայանան հարկային մարմին և ներկայացնեն իրենց 1 տարվա եկամուտների հաշվարկը, որից էլ հարկային մարմինը պետք է հաշվարկի և ստանա հարկերը։

«Եթե իրենց թվում է, որ մենք պետք է ընկնենք իրենց հետևից, այդպես չէ»,– երգիչներին արձագանքեց Անանյանը` միաժամանակ չբացառելով, որ ՊԵԿ–ը որոշ հսկողական գործառույթներ, այնուամենայնիվ, կիրականացնի։

Այս օրենքն, ի դեպ, ՊԵԿ նախագահի խոսքով, Հայաստանում արդեն շուրջ 25 տարի գործում է, բայց միայն թղթի վրա։