ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:45-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ համայնքի տներից մեկի դուռը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակում հայտնաբերել Ա. Մ.-ի (ծնված 1948 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: