ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Արցախ» ֆուտբոլային ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել վրացի Իրակլի Բիձինաշվիլու հետ: Այս մասին նշված է ակումբի ֆեյսբուքյան էջում։
21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը հանդես է եկել Վրաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ այժմ երիտասարդական ընտրանում է, որի կազմում դարձել է 1 գոլի հեղինակ՝ գրավելով Իսլանդիայի ընտրանու դարպասը:
Բիձինաշվիլին «Արցախ» է տեղափոխվում «Սաբուրթալո» թիմից, որն այս մրցաշրջանում ամենայն հավանականությամբ կհռչակվի Վրաստանի չեմպիոն:
Բարի գալուստ «Արցախ», Իրակլի։
Երևանում հիմնված «Արցախ» ակումբը մոտ մեկ տարվա պատմություն ունի։