ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդարը, զինվորական երդում է տվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների երդմնակալության արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և ընտանիքի անդամները: Բանն այն է, որ զինվորական երդում է տվել Ալիևի որդին՝ Հեյդարը:
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին բանակ է գնացել 2018թ-ի հուլիսի սկզբին: Նա ծառայում է Արցախի զորամասերից մեկում: Արցախում է ծառայում նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին: