ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Shamshyan.com կայքի տեղեկություններով` երեկ` սեպտեմբերի 14-ին, առավոտյան, Տիգրան Մեծի պողոտա 38 հասցեում գործող Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի աշխատակիցներն, աշխատանքի գալով, հայտնաբերել են, որ կենտրոնի պատուհանների վրա կրակած է։
Ոստիկանությունը պարզել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 13-ին, ժամը 17։00-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակից կրակել և վնասել են ուսումնական կենտրոնի պատուհանի ապակիները։
Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։