Ու՞մ է պետք մարիխուանան, երբ ցայտաղբյուրից օղի է հոսում. Ժաննա Լևինան վայելում է Երևանը

Համացանցի բոլոր օգտատերերը համամիտ են Գարիկ Մարտիրոսյանի կնոջ գնահատականի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում Երևանից տեսանյութ է հրապարակել, որում ցայտաղբյուրների հանդեպ իր հիացմունք է արտահայտում։

 

«Այս տարի Վրաստանում հնարավորինս շատ զբոսաշրջիկ գրավելու համար օրինականացրել են մարիխուանան, իսկ Հայաստանում շաբաթ օրերին զբոսաշրջիկների համար ցայտաղբյուրներից մաքուր օղի է հոսում, իսկ Վրաստանի հետ սահմանին՝ ճաճա», — գրել է Լևինան։

Բաժանորդները համաձայնել են Լևինայի հետ, գովել են հայկական ջուրն ու ցայտաղբյուրները, նաև բարձր են գնահատել կնոջ հումորի զգացումը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի բլոգեր Nas Daily-ին, որն ավելի քան 7 միլիոն բաժանորդ ունի, «Անվճար ջրի երկիրը» խորագրով տեսահոլովակ էր հրապարակել Հայաստանի մասին։ Նա նույնպես հիացած էր երևանյան ցայտաղբյուրներից։