Երևանում ավտոբուսը բախվել է 4 մարդատար ավտոմեքենայի

Ավտովթարի հետևանքով լուրջ վնասներ չկան, ուղևորները վնասվածքներ չեն ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Ազատության պողոտայում` Հաղթանակի զբոսայգու դիմաց, այսօր 57 համարի ավտոբուսը բախվել է միանգամից 4 մարդատար ավտոմեքենայի։

Ականատեսների խոսքով` լուրջ վնասներ չկան, ուղևորները վնասվածքներ չեն ստացել։ Բախումն ուժգին չի եղել։

Վթարի հատվածում մեծ խցանում է առաջացել։