ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. «Էյր Աստանա» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի շարժիչն այրվել է Ղազախստանի օդանավակայանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո։ Բարեբախտաբար, խոշոր հրդեհի չի բռնկվել, կրակը մարել են, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը։
«2018 թվականի սեպտեմբերի 15 –ին «Ատիրաու-Ատսանա» КС 982 չվերթն իրականացնող «Էյր Աստանա» ավիաընկերության Airbus А320 ինքնաթիռում կայանատեղի գնալու ճանապարհին հրդեհվել է ձախ շարժիչը։ Աստանայի օդանավակայանի հրշեջ հաշվարկը մարել է կրակը», — հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նրա տվյալներով՝ օդանավում եղել են 91 ուղևոր ու անձնակազմի ութ անդամ։ Տուժածներ չկան։
Գործակալության զրուցակիցն ավելացրել է, որ տվյալ պահին ավիաընկերության ինժեներային ծառայությունը փնտրում է անսարքության պատճառը, որից հետո հետաքննություն է նշանակվելու։