«Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ նոր զարգացումներ կան Մարտի 1-ի քր.գործում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի քր.գործով հարցաքննվել է նաև Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը 2008թ.-ի մարտի 1-ին Ներքին զորքերի հրամանատարն էր:

Օսիպյանը տեղեկություն չի ունեցել Միքայել Հարությունյանի քաղաքացիության մասին

«Ես արդեն հարցաքննվել եմ Մարտի 1-ի քրեական գործով, բայց ոչ մի հարցի հետ կապված մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասուլիսի ժամանակ, երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ուշագրավ բացահայտումներ արեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ, հատկապես Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների, դրանից հետո Աբգարյանի մայրը ԶԼՄ-ների հետ զրույցում պնդել էր, որ Քոչարյանից հետո իր որդու մահվան համար պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Գրիգոր Գրիգորյանը։

«Ես չեմ կարծում, որ կապ ունեմ Տիգրան Աբգարյանի մահվան հետ, և չեմ կարծում, որ դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեմ։ Բայց կրկնում եմ, ես նման հարցեր չեմ մեկնաբանում»,- ասել է նա»։