Մոտ 85 մլն դրամ՝ անկախության տոնը նշելու համար. «Ժողովուրդ»

2016 և 2017 թվականներին՝ անկախության հռչակման 25-րդ և 26-րդ տարեդարձերին նվիրված տոնական մի¬ջոցառման կազմակերպման համար բյուջեից տրամադրվել է 100 միլիոն դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի Անկախության 27-ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի անկախության տոնը նշելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի 84 մլն 775 հազար դրամ:

Գումարը ծախսվելու է այդ տոնին նվիրված միջոցառումների շրջանակում բեմերի և երաժշտական, տեխնիկայի տեղադրման և սպասարկ¬ման համար:

Ի դեպ, տեղեկացնենք, որ գործադիր մարմինը մշակույթի նախա¬րարությանը մոտ 100 մլն դրամ հատկաց¬րել էր և´ 2016, և´ 2017 թվականներին անկախության հռչակման 25-րդ և 26-րդ տարեդարձերին նվիրված տոնական մի¬ջոցառման կազմակերպման համար»: