Ցանկանում ենք բիզնեսի համար ընդհանուր, հարմարավետ տարածություն ստեղծել. Տիգրան Սարգսյան

Վլադիվոստոկում ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik.  Վլադիվոստոկում շարունակվում է Արևելյան գործընկերության համաժողովը, որում ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Փոխվարչապետն առաջարկում է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի

«Մենք կողմնակից ենք ընդհանուր, գլոբալ տարածության ձևավորմանը՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ: Վլադիվոստոկ մենք հասել ենք, այժմ պետք է նաև Լիսաբոն հասնել՝ ստեղծել ընդհանուր տնտեսական տարածություն՝ առանց արգելապատնեշների, առանց սահմանափակումների, առանց առգրավումների, այնպես, որ բիզնեսի համար հարմարավետ լինի», — ասել է Տիգրան Սարգսյանը МИР 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Վերջինս հիշեցրել է նաև արդեն գոյություն ունեցող առևտրային համաձայնագրերի մասին և խոսել այնպիսիների մասին, որոնք նախատեսվում է կնքել առաջիկայում: Նրա խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի և Եգիպտոսի հետ: Հերթում Իսրայելն ու Սինգապուրն են: