Հմայիչ ֆերմերի պարը մեծ արագությամբ տարածվում է համացանցում. տեսանյութ

Այս հրապուրիչ ֆերմերի պլաստիկան ու ռիթմի զգացողությունը հիացրել են մարդկանց։
Sputnik

Երևում է` նյույորքցի ֆերմեր Ջեյ Լավերին իր աշխատանքն այնքան է սիրում, որ ընթացքում ուրախությունից պարում է։ Վարակիչ պարի տեսանյութը մեծ արագությամբ տարածվում է համացանցում։

Տեսանյութում ֆերմերը պարում է երգչուհի Sia —ի Cheap Thrills հայտնի երգի տակ։

Միայն YouТube-յան ալիքում տեսանյութը դիտել են ավելի քան 60 հազար անգամ։

Տեսանյութին կից մեկնաբանությունները վկայում են, որ տղամարդը պարզապես հիացրել է վիրտուալ հանդիսատեսին։