Ռուսաստանի փոխվարչապետը ծանոթացել է հայերի ներկայացրած արտադրանքին. լուսանկարներ

Բարձրաստիճան հյուրերին ներկայացվել է նաև տաղավարի զարգացման հայեցակարգը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանած Համագործակցության երկրների փոխվարչապետները այցելել են ՎԴՆԽ-ի հայկական տաղավար: Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։

ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովի գլխավորած պատվիրակությունը շրջել է Հայաստանի տաղավարում և ծանոթացել հայ արտադրողների արտադրանքին:

Բարձրաստիճան հյուրերին ներկայացվել է նաև տաղավարի զարգացման հայեցակարգը:

Տաղավարում ԱՊՀ երկրների պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ու ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: