Մոդելը սկսել է ծննդաբերել հենց Ռիհաննայի ցուցադրության ժամանակ. լուսանկարներ

Հղի մոդելի երկունքի ցավերը սկսվել են Նյու Յորքում Ռիհաննայի ցուցադրության ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Նյու Յորքում Ռիհաննայի Savage x ներքնազգեստի հավաքածուի ցուցադրության ժամանակ հղի մոդել Սլիկ Վուդսը սկսել է ծննդաբերել։ Այս մասին հայտնում է TMZ-ն։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երգչուհին բոդիպոզիտիվի վառ կողմնակից է, այդ պատճառով նա իր ցուցադրության համար ոչ ստանդարտ կազմվածքներով մոդելների է ընտրել։ Հատկապես, որ Վուդսի ոչ ստանդարտ արտաքինը Ռիհաննայի սիրելիներից է։ Նա հաճախ է համագործակցում մոդելի հետ` իր արտադրանքը առաջ մղելու համար։

Եթե հաշվի չառնենք այն սիմվոլիկ կտորտանքները, որոնք հազիվ են փակել հղի Սլիկի որովայնը, կարելի է ասել, որ նա գրեթե մերկ է բարձրացել բեմ։

Հնարավոր է` աղջիկը հուզվել է, կամ նրա երեխան որոշել է րոպե առաջ տեսնել մորը։ Ամեն դեպքում Սլիկի ցավեր է զգացել, և նրան հիվանդանոց են տարել։ Սլիկի որդին ծնվել է, անունը դրել են Saphir (հայերեն թարգմանելու դեպքում`Շափյուղա)։

Սլիկ Վուդսը 21 տարեկան է, նա ունի մութ անցյալ, անսովոր արտաքին ու պայմանագրեր աշխարհի առաջատար Fenty Beauty ու Jeremy Scott նորաձևության գործակալությունների հետ։