Փոխվարչապետն առաջարկում է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին մասնակցող ՀՀ փոխվարչապետը պատասխանել է Мир 24 հեռուստաալիքի հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Мир 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Նա առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:

Տիեզերական, տնտեսական և դեմոգրաֆիական խնդիրները քննարկվել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում

«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվորեն»,- ասել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Վլադիվոստոկում անցկացվող  համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես շեշտել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին: