Ինչպես գոլը մարզադաշտում. ինչը՞ կօգնի Խաչատուրյան քույրերին փրկել բանտից

Ռուսաստանի քրեական պրակտիկայում չի հաջողվել այս ողբերգությանը 100%–ով նման պատմություն գտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Մարի Դավթյանի փաստաբանը, որը զբաղվում է ընտանեկան բռնությունների խնդիրներով ավելի քան 10 տարի, մեկնաբանել է, թե Մոսկվայում դաժանաբար 57-ամյա հորը սպանած Խաչատուրյան քույրերին ինչ ժամկետ է սպառնում։ Այս մասին իրավաբանը պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդային»։

Խաչատուրյան քույրերի եղբայրը «պայթել է» նարգիլե պատրաստելու ընթացքում

Նրա խոսքով` գլխավոր հարցն այն է, թե քանի տարի է սպառնում արդյունքում 17-ամյա Մարիային, 18-ամյա Անգելինային և 19-ամյա Քրիստինային։

«Ողջ այս ընթացքում ես չեմ կարող մի պատմություն հիշել, որ բռնության ենթարկված երեխաները սպանեին իրենց ծնողներին։ Առավել հաճախ նման իրավիճակներում կանայք են, փորձելով պաշտպանվել, սպանել կամ  վիրավորել են իրենց ամուսիններին։ Իսկ Խաչատուրյան քույրերինը բացառիկ դեպք է», – ասում է իրավաբանը։

Ինչպես նշում է պարբերականը, Ռուսաստանի քրեական պրակտիկայում իսկապես չի հաջողվել այս ողբերգությանը 100%–ով նման պատմություն գտնել։

Խաչատուրյան քույրերի գործն ավելի բարդ է։ Նախ, սպանությունն իրականացվել է մի խումբ անձանց կողմից։ Երկրորդը, քննությունը վստահ է, որ աղջիկները նախապես են համաձայնության եկել, բաշխել դերերը։ Այսինքն` սպանությունը կատարվել է նախնական համաձայնության գալով։ Իսկ ինչպես մեկը, այնպես էլ մյուսը, ավտոմատ կերպով ժամկետը երկարացնում են։

Այժմ Խաչատուրյան քույրերին ուղարկել են հոգեբանական փորձաքննություն անցնելու։ Աղջիկների փաստաբաններն ասում են, որ հորը սպանելու ժամանակ նրանց մոտ կարող էր կոլեկտիվ աֆեկտ տեղի ունենար։ Ի դեպ, մասնագետները, բացատրում են, որ նման բան լինում է։

Խաչատուրյան ավագ քույրերին հոգեբուժարան են ուղարկել

«Հոգեբուժության մեջ կա «ինդուկցիա» տերմինը։ Երբ մարդը, մոլեգնում է և գործընթացի մեջ ներքաշում նաև այլոց։ Օրինակ, ընդհանուր պալատում խելահեղ հիվանդ է հայտնվում, շատ էմոցիոնալ, ցնորված։ Իր պահվածքով նա աստիճանաբար նման վարք է առաջացնում շրջապատի մոտ։ Սակայն սա միայն այն դեպքում, երբ խոսքը հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց մասին է։ Հոգեբանության մեջ նման հասկացություն ևս կա. ավելի «խաղաղ» օրինակ՝ մարզադաշտում մեկը սկսում է բղավել «Գոլ», կողքին նստածը նույնպես սկսում է բղավել, հետո նույնիսկ սկսում են բղավել նրանք, ովքեր իսկզբանե չէին ուզում բղավել։ Սա լուրջ հոգեէմոցիոնալ լարվածության ժամանակ։ Արդյո՞ք նման բան կարող էր տեղի ունենալ Խաչատուրյան քույրերի հետ այդ օրը։ Ոչ մի հոգեբանական փորձաքննություն չի կարող միանշանակ ասել. այո, նման բան եղել է։ Հետազոտության ժամանակ մասնագետները հատուկ թեստերի միջոցով պարզում են մարդու նյարդային համակարգի լարվածության աստիճանը։ Եվ եզրակացության մեջ կարող են միայն անուղղակի ձևով հաստատել. այո, նման արձագանք կարող էր լինել, նախադրյալներ կան։ Այնուամենայնիվ, վերջնական եզրակացության մեջ դա կարող է որոշիչ դեր խաղալ», – բացատրում է բարձրակարգ հոգեբույժ Ալեքսանդր Ֆյոդորովիչը։

Ինչպես իրադարձությունները կարող են զարգանալ դատարանում, պատմել է հայտնի փաստաբան, ՆԳՆ նախկին քննիչ Ալեքսանդր Կարաբանովը։

«Նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց կողմից իրականացրած սպանության համար կանանց համար առավելագույն պատիժը 15 տարի է։ Իհարկե, դատարանը հաշվի կառնի, որ աղջիկները նախկինում չեն դատապարտվել, որ նրանցից մեկը սպանության ժամանակ անչափահաս է եղել։ Հաշվի կառնեն նաև սպանված հոր անձը, և այն պայմանները, որում ապրել են աղջիկները։ Կարծում եմ, դատարանը նվազագույն պատիժը կկիրառի՝ 6-7 տարի ազատազրկում, եթե արդյունքում մեղադրանքն ավելի թեթևի չփոխեն», – պարզաբանում է Կարաբանովը։

Հորը սպանած Խաչատուրյան քույրերից մեկին անմեղսունակ են ճանաչել. ո՞ւր են տարել նրան

Քույրերի պաշտպանությունը հույս ունի, որ արդյունքում Մարիային, Անգելինային և Քրիստինային կդատեն «ինքնապաշտպանության թույլատրելի սահմանի գերազանցում» հոդվածով։

«Դա արդեն մինչև 2 տարի ազատազրկում է ենթադրում։ Մեղմացուցիչ հանգամանքների առկայության դեպքում աղջիկները կարող են նաև պայմանական ժամկետ ստանալ։ Սակայն ևս մի բան կա։ Օրեր առաջ հայտնի են դարձել կրտսեր քրոջ` Մարիայի ամբուլատոր հոգեբուժական փորձաքննության արդյունքները։ Փաստաբանի խոսքով, մասնագետները հաստատել են, որ աղջիկը սպանության ժամանակ աֆեկտի վիճակում է գտնվել։ Իսկ այդ հոդվածով մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում», – ասել է փորձագետը։

Հոգեբուժական փորձաքննություն այժմ ամենակարևորն է հետաքննության համար, ընդգծել է Կարաբանովը։

Եթե ճանաչեն, որ աղջիկներից մեկը անմեղսագիտակ վիճակում է եղել, դատարանը նրան հարկադիր բուժման կուղարկի։ Իսկ այդ դեպքում նա հոգեբուժարանի պահպանվող բլոկում դեղորայքային բուժում կստանա։ Միևնույն ժամանակ հարկադիր բուժման ժամկետը նույնպես դատարանն է նշանակում։ Եթե ավելի քան 5 տարի է տրվում, տարին մեկ անգամ պետք է հիվանդին ստուգեն։ Եթե մինչև 5 տարի` յուրաքանչյուր կես տարին մեկ, մասնագետները պետք է ստուգեն, արդյո՞ք նա բուժվել է, թե ոչ։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։