Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից շատերը 4 օր շարունակ 8 ժամով կզրկվեն ջրից

«Վեոլիա ջուր» ընկերությունը սպառողների ներողամտությունն է հայցում անհանգստության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին ժամը 10.00-18.00 դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի 85-200 համարների, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայտնում է, որ ջրանջատումը պայմանավորված է նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով։

«Վեոլիա ջուրը» հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: