Բարսեղ Բեգլարյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազը չի հաստատել

Барсег Бегларян во время возложения венков к памятнику Александра Манташева (3 марта 2016). Еревaн
Նախաքննությունը թերի է կատարվել, և գործը ուղարկվել է լրացուցիչ նախաքննության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Սեպտեմբեր — Sputnik. «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և նույն ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը վերահսկող  դատախազը չի հաստատել։

Барсег Бегларян во время возложения венков к памятнику Александра Манташева (3 марта 2016). Еревaн
Մեղադրանք «Ֆլեշի» նախագահին. գործում ինքնիրավչության և բռնության հատկանիշներ կան

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց՝ վերահսկող դատախազն արձանագրել է, որ նախաքննությունը թերի է կատարվել, և գործի լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը ապահովելու նպատակով այն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության։

Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 24-ին հայտարարվել էր Բարսեղ Բեգլարյանի և Հ. Հովսեփյանի վերաբերյալ՝ բռնությամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին։