Ազգերի լիգայի առաջին խաղերի ամենագեղեցիկ գոլերը. տեսանյութ

Տեսանյութում դիտեք` ինչպիսի գոլեր են գրանցվել Ազգերի լիգայի խաղերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ազգերի լիգայի առաջնությունում ամենագեղեցիկ գոլերի լավագույն 10-յակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Հարետ Բեյլի հարվածը Իռլանդիայի թիմի դարպասներին։ Գոլերի ընտրանին կազմել են «Ֆուտբոլ 1» և «Ֆուտբոլ 2» հեռուստաալիքները։

Երկրորդ տեղում է հունգարացի ֆուտբոլիստ, «Աստանա» ակումբի և Հունգարիայի ազգային հավաքականի խաղացող Լասլո Կլյայնհալսերի գոլը, որով նա գրավել է հունական թիմի դարպասը։

Սերբ ֆուտբոլիստ, «Ֆուլհեմ» անգլիական ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը գրավել է Ռումինիայի հավաքականը դարպասը և վարկանիշում զբաղեցրել երրորդ տեղը։

Ազգերի լիգան յուրահատուկ մրցաշար է, որ բոլոր հավաքականներին Եվրոպայի առաջնության ուղեգիր վաստակելու հնարավորություն է համար տալիս: Հետևաբար` բոլորն էլ ձգտելու են հաղթանակի հասնել։