Երիտասարդները խաչեր ու աղոթաթերթեր կբաժանվեն վարորդներին

Երևանում երթևեկող վարորդներից կվերցնեն աչքուլունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:

Երիտասարդները նախ կհավաքվեն Ս. Երրորդություն եկեղեցում (Րաֆֆու փողոց), երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

Խաչի քարոզը արդեն սիրված ու սպասված իրադարձություն է Երևանում, որն իրականացվում է Հայ Եկեղեցու՝ Խաչին նվիրված տոների ժամանակ: