Ողբերգական դեպք Կոտայքում. մայրը մահացել է տեղում, երեխան՝ հիվանդանոցում

Սարսափելի պատահարը տեղի է ունեցել Զովունի գյուղի սկզբնամասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Կոտայքի մարզում` Զովունի գյուղի սկզբնամասում, Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 13-ին, 20:00-ի սահմանում։

Հետիոտներից մեկը կին է եղել, որը տեղում մահացել է, իսկ երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նույնպես մահացել է:

Վարորդը չի հեռացել դեպքի վայրից, նրան տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ այդ հատվածում հաճախակի են լինում ավտովթարներ, վրաերթեր։ Նրան խոսքով` պատճառն այն է, որ ճանապարհին արհեստական խոչընդոտներ չկան։

Վարորդների և մահացաների անունները չեն նշվում։