ՌԱԴԻՈ

Օսիպյան.«Օլիգարխների ու նրանց թիկնազորի մասին բողոքներ ստանում ենք նաև քաղաքացիներից»

Օլիգարխների թիկնապահների զինաթափման գործողությունները մշտական գործընթաց են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Sputnik
Վալերի Օսիպյան

«Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում որևէ քաղաքացու ասֆալտին պառկեցնելուց կամ պատին ու մեքենային դեմ տալուց, քաղաքացուն ստուգելուց, այլ դա օրինական գործընթաց է` պայմանավորված նրանով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր։ Մենք ունենք տեղեկություն, որ իրենք զենք ունեն, իսկ զինված քաղաքացին համարվում է վտանգ ոստիկանի համար։ Այդ տեղեկությունը մենք ստուգում ենք, երբ տեսնում ենք, որ զենքն օրինական է, փոխանցում ենք փորձաքրեագիտական բաժնին` ճշտելու դրա առնչությունը որևէ հանցագործության»,- ասաց նա։

Ոստիկանապետը նաև հայտնեց, որ օլիգարխների ու նրանց թիկնազորի մասին բողոքներ ոստիկանությունը ստանում է նաև քաղաքացիներից այն մասին, որ նրանք խանգարում են երթևեկությանը։