Օսիպյանը տեղեկություն չի ունեցել Միքայել Հարությունյանի քաղաքացիության մասին

ՀՀ ոստիկանապետի համար Միքայել Հարությունյանի` ՌԴ քաղաքացի լինելն անակնկալ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ես տեղեկացված չեմ եղել, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործին ու նրան Հայաստանին արտահանձնելու պահանջի մերժմանը։

«Ես տեղեկացված չեմ եղել, որ Միքայել հարությունյանը ՌԴ քաղաքացի է; Եվ ոստիկանությունը համապատասխան ընթացակարգով ստացել է այդ մասին տեղեկություններ»,- ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար և հեռակա կարգով դատապարտվել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Սակայն օրերս Հայաստանի ոստիկանությունը հայտարարեց, որ ռուսական կողմից գրավոր ծանուցում է ստացել նախարարի նկատմամբ հետախուզությունը դադարեցնելու մասին: