Արտակարգ դեպք Երևանում. քոլեջի 12 ուսանողներին տեղափոխել են հիվանդանոցներ

Ոստիկանները պարզել են, թե ինչն է եղել քոլեջի ուսանողների թունավորման պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի 12 ուսանողները երեկ՝ սեպտեմբերի 13-ին, տեղափոխվել են «Մուրացան» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ողբերգական դեպք Կոտայքում. մայրը մահացել է տեղում, երեխան՝ հիվանդանոցում

Նրանք բժիշկներին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է։

Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից և նրանք թունավորվել են քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից առաջացած շմոլ գազի հետևանքով։

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց են տեղափոխվել քոլեջի ուսանողներ՝ 16-ամյա Մարիա Մ.-ն, 16-ամյա Լիդիա Ա.-ն, 17-ամյա Էլյա Ս.-ն, 16-ամյա Թամարա Մ.-ն, 18-ամյա Ալբերտ Ս.-ն, 16-ամյա Մարտին Պ.-ն, 16-ամյա Լուսինե Հ.-ն, 16-ամյա Սյուզաննա Ն.-ն, 17-ամյա Մերի Բ.-ն։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Լուսինե Հ.-ն, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Աննա Ա.-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա Միլենա Ս.-ն։