Խաչատուրյան քույրերի եղբայրը «պայթել է» նարգիլե պատրաստելու ընթացքում

Ընկերները որոշել են մեքենայում նարգիլե քաշել, սակայն ինչ–որ բան սխալ են արել, ու պայթյուն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի  – Sputnik.  57–ամյա հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի եղբայր Արսենը հազիվ է խուսափել գազի բալոնի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստանալուց։

Խաչատուրյան ավագ քույրերին հոգեբուժարան են ուղարկել
Նրանք ընկերների հետ գազի բալոնի վրա փորձել են նարգիլեի ածուխը տաքացնել։ Այս մասին հայտնում է  112 տելեգրամ–ալիքը։

Սեպտեմբերի 12 լույս 13–ի գիշերը մոտ ժամը երեքին Lada Priora-ի վրա Արսենն  իր ընկերների հետ փորձել է նարգիլե վառել։

«Անհայտ պատճառներով գազի բալոնը, որի վրա ածուխ են տաքացրել, պայթել է։ Հիմա նրա երեք ընկերները` Գոշան, Գրիշան ու Միշան, այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Արսեն Խաչատուրյանը ողջ–առողջ է», – գրում է ալիքը։

Աղմկահարույց Միխայիլ Խաչատուրյանի՝ Արսենի հոր սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Արսենի երեք քույրերը հայտնել էին իրենց հորը սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։