ՌԱԴԻՈ

Մանուչարյան. «Հայաստան են ուղարկվել խոշոր ու արդյունավետ գործող դիվերսիոն ջոկատներ»

Sputnik Արմենիայի եթերում պետական և հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը իր տեսակետներն է ներկայացնում Հայաստանում և առհասարակ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:
Sputnik
Աշոտ Մանուչարյան

Երկրում պատերազմ է.  Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական, պետական և հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

«Վերջին 25 տարում մենք անընդհատ հանդիպում ենք դիվերսիոն գործողությունների, մարտական գործողությունների՝ սահմանում. հասկանում ենք, որ դա հարված է երկրին: Բայց, երբ մի քիչ խորանում ես, հասկանում ես, որ նույն դիվերսիոն ջոկատները՝ շատ ավելի խոշոր, շատ ավելի արդյունավետ, ուղարկվել են երկրի ներս»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Նույն դիվերսիոն ջոկատները, ըստ Մանուչարյանի, զավթել են երկրի կառավարման հիմնական լծակները, հասել են մինչև բարձրագույն ղեկավարություն՝ խնդիր ունենալով երկիրը քայքայել:

Եվ սա անում են համաշխարհային ֆինանսաբանկային օլիգարխները՝ պնդում է Աշոտ Մանուչարյանը: