Սինգապուրցի ծնողները, որոնք շատ են անհանգստանում իրենց փոքրիկ դստրիկի համար, շատ էժան և կրեատիվ միջոց են գտել մարդաշատ վայրերում երեխային տեսադաշտից չկորցնելու համար։
Ընդ որում` «տեխնիկան» ոչ միայն շատ արդյունավետ է, այլև զվարճալի:
Ծնողները հելիումով լի փուչիկը պարզապես կապել են աղջկա մազերից և «բաց թողել» նրան, քանի որ շատ հեշտությամբ կարողանում են գտնել օդում ծածանվող փուչիկը։
Դատելով երեխայի պահվածքից` նա էլ անչափ ուրախ է, որ ստիպված չէ անընդհատ լսել «կողքիցս ոչ մի տեղ չգնաս» արտահայտությունը։