Կողմերը պետք է կլիմա ստեղծեն առաջընթաց արձանագրելու համար. Զախարովան` արցախյան հարցի մասին

Մոսկվայում կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական–դիվանագիտական ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Կողմերը, անկասկած, պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն ղարաբաղյան հակամարտության բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը, բայց կողմերն էլ պետք է աշխատեն այդ ուղղությամբ։

Զախարովայի խոսքով` Ռուսաստանում վերլուծում են այն ամենը, ինչ խոսվում է հակամարտության կարգավորման թեմայով։

«Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է, ԼՂՀ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա», — ասել է Զախարովան։

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, կշարունակի կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերել, որն անհրաժեշտ է փոխհամաձայնության հասնելու համար։