Բերման են ենթարկվել «Սիգարոնի» սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի անդամները

ՀՀ ոստիկանությունից էլ հաստատել են նշված տեղեկությունը`ասելով, որ 2 անձ բերվել է բաժին, համապատասխան ստուգումներ են իրականացվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Բագրևանդ փողոցում ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոնի» սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին:

Դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 12–ի երեկոյան։

Սկսվե՜ց. ոստիկանները զինաթափեցին Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. տեսանյութ

Այս տեղեկությունը հրապարակել է armtimes.com–ը։

ՀՀ ոստիկանությունից էլ հաստատել են նշված տեղեկությունը`ասելով, որ 2 անձ բերվել է բաժին, համապատասխան ստուգումներ են իրականացվում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12–ին ոստիկանները գործողություններ էին իրականացրել նաեւ Լեո փողոցում, ինչի արդյունքում բերման էին ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամները: Նրանցից մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել, որի օրինականությունը ստուգվում է:

Հիշեցնենք, նաև, որ սեպտեմբերի 11–ի «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին՝ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: