Հայաստանը Ռուսաստանի համար կազմում է գազի գնի իր վերլուծությունը. փոխվարչապետ

Կողմերը կրկին կուսումնասիրեն, ինչպես է ձևավորվում գազի գինը Հայաստանի ներսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարությունը կազմում է գազի գնագոյացման վերլուծություն։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Գազի գնի դինամիկան Հայաստանում

«Վերլուծությունն արդեն կազմվում է, և հարցն, անպայման, կքննարկվի ռուսական կողմի հետ։ Առայժմ կնախընտրեի չասել, թե կոնկրետ երբ», – ասաց Միրոզյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ռուսական գազի գնի հարցը։ Հայաստանը սահմանին իսկապես գազը ստանում է ցածր գնով (150 դոլար 1000 խմ համար)։ Բայց տնային տնտեսություններին այն հասնում է մոտ 290 դոլարով։ Կողմերը պայմանավորվել են կրկին ուսումնասիրել գնագոյացումը Հայաստանի ներսում։